Zeitun
Also known as Ulnia by Western Armenians who lived there. Seat of the Armenian see of Ulnia.
Armenians of Zeitun
Armenians who were born or who have lived in Zeitun:
Armenians who's ancestors are from Zeitun:
See also
- Zeitun: From Foundation to the Insurrection of 1895
- Zeïtoun: Depuis les origines jusqu'à l'insurrection de 1895
- Rediscovering Armenia Guidebook- Cilicia
Needs translation
Զեյթուն, (Зейтун, Zeitun), Գեղ, Ենի Շեհիր, Զեթոն, Զեթուն, Զեթուն բերդ, Զեթուն գեղ, Զեթուն գյուղաքաղաք, Զեթուն քաղաք, Զեյթին, Զեյթունի, Յուլիուպոլիս, Սուլեյմանիե, Սուլեյմանլը, Աուլեյմանլի, Ուլն, Ուլնի, Ուլնիա Ավան, գյուղ, բերդ, գյուղաքաղաք, բերդաքաղաք, քաղաք Կիլիկիայում, Ադանայի (նախկինում` Հալեպի) նահ-ի, Մարաշի գավ-ում, Զեյ-թուն գվռկ-ի կենտրոնը: Հնում կոչվում էր Ուլնիա (այստեղից էլ դրա անվան Յուլիուպոլիս տարբերակը), իսկ մեր օրերում արդեն սովորական գ-ի վերածված Զ թուրքերը կոչում են Սուլեյմանլի: Զ անունը ոմանք կապում են Սեթ անձնանվան, ոմանք էլ՝ ձիթենիների (որոնցով այնքան հարուստ է նրա շրջակայքը) հետ: Զ հիշատակվում է 16-րդ դ–ից: Գտնվում է Ջահան (Պիռամոս) գետի հովտում, անմատույց վայրում՝ շրջապատված լ-ներով: Զ մտնելու համար պետք է, անցնել նեղ կածաններով ու խուլ ձորերով: Օգտվելով իրենց ք–ի այդ անառիկ դիրքից՝ զեյթունցիները դարեր շարունակ հաջողությամբ կռվել են օտար բռնակալ-նվաճողների դեմ՝ պաշտպանելով իրենց ձորապետական ինքնուրույնությունը: Զ-ի կլիման բարեխառն է, առողջարար: Շրջակայքի լ-ներից սկսվող գետակները խառնվում են իրար, կազմելով մի գետակ: Արմ մասով հոսում է Շուղուր գետակը, որի վրա, ք-ի սահմաններում եղել են երկու կամուրջ՝ Սուրենյան թաղը տանող Կարասի և Յաղուբյան թաղը տանող Շուղուրի կամուրջները: Գետակները ք-ի տարածքը երեք կողմից գոտևորում են իրենց խոր ու զառիվեր ձորերով: Զ-ը տեղադրված է բավական զառիթափ լ-նալանջի վրա և արտաքինից ամֆիթատրոնի տեսք ունի:
Բնակչության ճնշող մասը կազմել են հայերը: 10-րդ դ վերջերին նրա 17840 բնակիչներից 17600-ը հայեր էին: 1896-ին բոլոր թուրքերը գաղթել էին և մնացել էին միայն հայերը: Պատմական աղբյուրների և ավանդությունների համաձայն սկզբնապես Զ-ում բնակվում էին միայն հույներ և մի քանի տ հայեր: Հետագայում հայերի թիվն ավելանում է Ուլնիայից, ինչպես և Անիից եկած բնակիչների շնորհիվ: Հայերի թիվն առանձնապես արագ աճում է Բագրատունիների թագավորության անկումից, հետո (1045 թ), իսկ հույներինը` աստիճանաբար նվազում: Զ բաժանված էր 4 գլխավոր թաղերի` Շովորյան, Յաղուբյան, Ենի-Դունյայան կամ Վերին և Սուրենյան, որոնք իրենց անունները ստացել էին իշխողների անուններից: Վերջիններիս իշխանական իրավունքները վերացան 1865–ին, երբ Զ-ում հաստատվեց թուրքական կառավարչություն: Տները դասավորված են շարքերով, իրար ընդհուպ կպած: 17-րդ դ Զ-ում հիշատակվում է 8 եկեղեցի, որոնց թիվը հետագայում հասնում է 10—11-ի, չհաշված երկու վանքերը (ս Փրկիչ և ս Աստվածածին): Գործում էին 2 դպրոց, ավելի քան 600 աշակերտներով: Այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր: Զեյթունցիները քաջ ու կորովի, ազատասեր մարդիկ էին: Նրանք կարողացան իրենց ինքնուրույնությունը պահպանել մինչև 19-րդ դ 60-ական թթ-ը: Դրանից հետո էլ՝ 1895 — 96 թթ և աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրանք քաջաբար կռվեցին թուրքական ցեղասպանների դեմ: Նրանք երկաթի հանքավայրերից իրենք էին երկաթ հանում և կռում զենքեր: Զ-ի հայերի զբաղմունքի մեջ կարևոր էին այգեգործությունը, արհեստագործությունը, առևտուրը: Ք-ի կենտրոնում էր գտնվում շուկան՝ իր մի շարք կրպակներով: Զ հայերից զրկվեց 1915 թ մեծ եղեռնի ժամանակ, երբ նրա բնակիչներին քշեցին Սիրիայի անապատները: 20-ական թթ սկզբներին, երբ Կիլիկիան և Զ գրավվել էին Ֆրանսիայի կողմից, որոշ թվով զեյթունցիներ վերադարձան իրենց ք, բայց հետագայում, երբ Կիլիկիան տրվեց Թուրքիային, այստեղ վերադարձած զեյթունցիները հարկադրված դիմեցին արտագաղթի:
Զեյթուն, Зейтун, Zeytun, Զե թին, Զեթոն, Զեթուն, Զեյթին, Սուլեյմանիե, Ուլն, Ուլնի, Ուլնիա, Ուլնիայի գավաո — «Գավառ» («սանջակ»), գավառակ (կազա), «նահանգ», իշխանություն («ձորապետություն») Լեռնային Կիլիկիայում, Հալեպի (Ադանայի) նահ–ի, Մարաշի գավ-ում: Տարածվում էր Ջահան (Պիռամոս) գետի վերնագավառում: Լ–նային է, տարբեր ուղղություններով ձգվում են մի շարք լշ-ներ, որոնք Զ-ի շուրջը կազմում են մի բարձրաբերձ բնական պարիսպ, այն դարձնելով անառիկ: Շրջապատված լիներվ, լ-ներով, Զ-ն ունի տաք կլիմա: Ընտանի կենդանիներից այստեղ պահում են խո շոր ու մանր եղջերավոր անասուննեը, ձիեր, ջորիներ, էշեր: Գետահովիտներում՝ հաջողությամբ աճում են ցորենը, գարին, ոսպը, սիսեռը, եգիպտացորենը, շաղգամը, խաղողի ավելի քան երկու տասնյակ տեսակներ, մրգատուներ, ձիթապտղի ծառը, նուշը, բանջարաբոստանային կուլտուրաներ ևն: Բավական ընդարձակ տարածություն են գրավում անտառները, որոնցում հաջողությամբ աճում են խնկենին, գիհին, բևեկնին, կաղնին, թեղին ևն: Այստեղից արտահանվող ապրանքների մեջ կարևոր տեղ էին գրավում չամիչը մեղրը, մորթին, երկաթը և փայտանյութը: Զ–ում կան մի շարք հանքային հորդաբուխ աղբյուրներ, հարուստ երկաթահանքեր, ոսկեբեր ավազներ: Ըստ Վ. Քինեի տվյալների` Զ–ը 19-րդ դ վերջերին ուներ 39 գ՝ 24023 բնակչով, իսկ ըստ Կիլիկիայի պատրիարքարանի տվյալների 28 գ` 35804 բնակչով, որից հայեր` 27640 հոգի, թուրքեր՝ 8344: Այլ աղբյուրների համաձայն 19-րդ դ-ի վերջերին ունեցել է 32 գ՝ 21500 բնակչով, որոնցից 18500-ը՝ հայեր: 1922-ին ուներ 30000 բնակիչ: Թուրքական իշխանությունների կազմակերպած պարբերական ջարդերի և տեղահանությունների հետևանքով Զ զրկվել էր իր բնիկ բնակիչներից: Այժմ այնտեղ հայ բնակչություն գրեթե չկա: Զ-ը սկզբում մտնում էր Հալեպի նահ-ի Մարաշի գավ–ի, հետագայում՝ Ադանայի նահ-ի Մարաշի գավ–ի, իսկ այժմ՝ Մարաշի նահ–ի մեջ: Նրա տարածքը 1080-1375-ին մտնում էր Կհլի կիայի հայկական պետության մեջ, 15–16-րդ դդ ենթարկվում էր թուրքական զանազան ցեղերի, 1517-ին ընդունել է թուրքական հպատակություն, 1626—27-ին` սուլթան Մուրադ 4-րդ այստեղի հայերին տվեց կիսաանկախության իրավունք: 16–18-րդ դդ Զ կառավարվում էր 4 իշխանական տների՝ Շովրոյաննե քի, Յաղոբյանների, Ենի–Դունցանների և Սուրենյանների կողմից: Զ–ի գավ–ին վերաբերող հարցերը վճռում էր իշխանական խորհուրդը՝ ավագ իշխանի և արքեպիսկոպոսի ղեկավարությամբ: Մինչև 13-րդ դ–ի երկրորդ կեսը Զ փաստորեն ձորապետություն» էր՝ թուրքական տիրապետությյունն անվանական էր: Շրջակա թուրքերը 1780-ին, 1808-ին, 1819-ին, 1829-ին, 1835-ին ասպատակել են, բայց Զ–ի լեռնական հայերը միշտ հաղթանակով են դուրս եկել: 1860֊ական թթ Թուրքիան ձեռնարկում է իսպառ վերացնել Զ–ի անկախությունը: Այդ հողի վրա 1862 թ բռնկվեց զեյթունցիների ապստամբությունը, որն ավարտվեց հաղթանակով: Հաղթանակով էին ավարտվել նաև 1780—1909 թթ տեղի ունեցած մյուս ապստամբությունները: Զեյթունցիները համառ դիմադրություն ցույց տվեցին 1895—36 թթ համիդյան ցեղասպաններին: 1915-ի մարտին Զ-ի հայությունը բռնությամբ տեղահանվեց և քշվեց Սիրիայի անապատները, իսկ գավ–ի կենտրոնը հրդեհվեց և բնակչության մի մասը կոտորվեց: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան պարտվելուց հետո Ֆրանսիան գրավեց Կիլիկիան: 1500 զեյթունցիներ վերադարձան իրենց բնակավայրերը, բայց երբ 1939–ին Ֆրանսիան Կիլիկիան հանձնեց Թուրքիային՝ Զ վերջնականապես դատարկվեց հայերից: