Samson

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Samson (Սամսոն)

Needs translation

Սամսոն, (Самсон, Տamson), Աամսսոն, Աամսուն - Քաղաք և նավահանգիստ Տրապիզոնի նահանգում, նրա արմ կողմում, Սև ծովի հր ափին, Սամսոնի գավ–ի կենտրոնը: Ք գտնվում է Սամսոնի ծովախորշի տարածքում և փռված է ոչ բարձրադիր ու գեղատեսիլ լ–նաբլուրների վրա, հին Ամիսոս ք-ի մոտ: Շրջակայքում եղած ճահիճների պատճառով ք-ի կլիման վատառողջ է: Հին ժամանակներից ի վեր ցամաքային և ծովային ճանապարհների հանգուակետ է: Նոր ժամանակներում այստեղով անցնում է նաև երկաթուղի: Մինչև աոաջին համաշխարհային պատերազմը ուներ շուրջ 40000 թուրք, հայ, հույն բնակիչ, որոնք բնակվում էին առանձին թաղերում: Ըստ աղբյուրների՝ հայերը հաշվվում էին 3000-6000 շունչ: Զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրագործությամբ, ձկնորսությամբ և նավավարությամբ: Հատուկ տեղ էր գրավում Ս-ի ընտիր ծխախոտի մշակությունը, որը արտահանվում էր մեծ մասամբ որպես հումք:

Ս Պոնտոսի հնագույն ք–ներից է, այն հիմնադրել են հույները 6-րդ դ (մ.թ.ա.): Ք իր ծաղկմանն է հասել Պոնտական թագավորության ժամանակ՝ 3-1-ին դդ: 2-րդ դ վերջերին հիմնական վերակառուցման է ենթարկվել Պոնտոսի թագավոր Միհրդատ 6-րդ Եվպատորի (113-63 թթ. մ.թ.ա.) ջանքերով: Այդ ժամանակ ք ունեցել է ներքին ինքնավարություն և առևտրաարհեսաագործական ու հելլենիստական մշակույթի կարևորագույն կենտրոն էր: 2-1–ին դդ (մ.թ.ա.) պատմական դեպքերի առնչությամբ, անտիկ հեղինակների երկերում (Կիկերոն և ուրիշներ) Ս հաճախ է հիշատակվում որպես վաճառաշահ ք: 70-60-ական թթ (մ.թ.ա.) Հռոմից Պոնտոսի կրած պարտության ժամանակ, մյուս ք-ների նման Ս նույնպես ավերվեց և կողոպտվեց հռոմեական զորավարներ Լուկուլլոսի ու Պոմպեոսի զորքերի կողմից և կցվեց Հռոմի այլ տիրություններին: 4-րդ դ Ս իր շրջակայքով անցավ Բյուզանդական կայսրությանը, իսկ 15-րդ դ այն նվաճեցին օսմանցի թուրքերը: Հնում ք ունեցել է նաև միջնաբերդ, որի փլատակները հազիվ նշմարվում են մոտ 150 մ բարձր բլրի վրա: Ք-ում և շրջակայքում մինչև այժմ էլ պահպանվում են հին վիմափոր դամբարաններ, տարբեր լեզուներով արձանագրված տապանաքարեր: Այստեղ հաճախ հայտնաբերվում են անտիկ դրամներ և արվեստի բեկորների նմուշներ:

Ըստ աղբյուրների՝ Ս-ում են ծնվել ու գործել հին ժամանակների մաթեմատիկոսներ Դեմետրիոսն ու Դիոնիսիդոբոսը, քերական և հռետոր Տիրանիոնոսը (1–ին դ, մ.թ.ա.): Վերջինիս մոտ է սովորել նշանավոր հույն աշխարհագետ Ստրաբոնը: 1419 թ Ս-ում Աթանագինես Սեբաստացի գրիչը ընդօրինակել Է Մաշտոց, 1630-ին բժիշկ Բունիաթ Սեբաստացին գրել է իր «Բժշկարանը», 1660-ական թթ մի որոշ ժամանակ Ս-ում Է գործել բժիշկ Գալուստ Ամասացին, որը 1669 թ գրել Է իր հայտնի բժշկարանը՝ մարդակազմության և ախտորոշման մասին: Թուրքական տիրապետության շրջ-ում, մինչև 1915 թ. մեծ եղեռնը, Ս-ի առևտրի ու արհեստագործության մեջ վճռական դերը պատկանում Էր հայերին ու հույներին: Հայերն ունեին 2 եկեղեցի, իրենց վարժարաններով, 1914 թ հրատարակում էին «Դպրոց» պատմագիտական ամսագիրը: Ծխախոտի, ալյուրի և այլ ապրանքների արտադրությունն ու արտահանությունը ամբողջապես գտնվում էր Իփեկյան, Խերյան, Իպրանոսյան, Մսրյան, Աբրահամյան, Չեքեմյան ու մյուս հայ գերդաստանների ձեռքին: Այստեղ Է ծնվել նկարիչ Սամսոն Սամսոնյանը (1916 թ): Ս-ի հայերը դաժանորեն կոտորվեցին, ծովում խեղդամահ արվեցին կամ արտաքսվեցին թուրք ջարդարարների կողմից 1915 թ եղեռնի ժամանակ: Ջարդերից հետո այստեղ մնացել էին ընդամենը 200 հայեր: