Շիրակ

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Շիրակ, (Ширак, Shirak), Խռնախխրան, Կոնախկրան, Կոնաղկռան, Ղոնախկրան, Ղոնաղխղռան, Ղոնախղրան, Ղոնախռան, Ղոնաղռան, Ղռան – Գյուղ ՀՀ Ախուրյանի շրջ-ում, Գյումրի ք-ից մոտ 7 կմ հս-արլ, հարթավայրում։ Անտառազուրկ է, ցուրտ կլիմայով, բավարար տեղումներով։ Տները թեք տանիքով են և տուֆակերտ։ Խմելու ջուրը բերված է 1.5 կմ հեռավորությունից։ Ունի սև տուֆի պաշարներ։ Նախկինում գտնվում էր Երևանի նահ-ի Ալեքսանղրապոլի գավ-ում, նրա արլ կողմում։ Ըստ ավանդության՝ այստեղ հայերը ոչնչացնում են իրենց տներում գիշերող պարսիկ զինվորներին, որովհետև պարսկերեն իմացող մի աղջիկ տեղեկացել էր, որ պարսիկ զինվորները մտադրվել էին դավադրաբար սպանել իրենց հյու րնկալներին։ Իբր այդ պատճառով էլ գ կոչում են Ղոնախղռան, որ նշանակում է «հյուր սպանող»։ Շ է վերանվանվել 02.03.1940 թ։ 1831-ին ուներ 192, 1897-ին՝ 1125, 1926-ին՝ 1158, 1939-ին՝ 1132, 1959–ին՝ 847, 1970-ին՝ 859, 1979-ին՝ 839, 1989–ին՝ 548 հայ բնակիչ։ Զբաղվում են հացահատիկի մշակությամբ, ճակնդեղագործությամբ և բանջարաբուծությամբ։ 1988 թ դեկտեմբերի երկրաշարժի պատճառով եղել են ավերածություններ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո. մանկապարտեզ, բուժկայան, կենցաղի տուն։ Հիմնադրվել է 18-րդ դ վերջերին՝ Կարսի շրջ-ի Ենիքեյ, Ջային Մազրա և Ղարախան գ-երից եկած հայերի կողմից։ Ունի ս Հակոբ եկեղեցի և ս Մինաս անունով մատուռ։ Եկեղեցում պահվում էր Պապ անունով մի ձեռագիր Ավետարան։ Գ-ի դպրոցը հիմնվել է 19-րդ դ վերջին։ Այստեղ է ծնվել ՀՀ ժող. արտիստ Վոլոդյա Աբաջյանը (1927 թ)։ 04.12.1995 թ մտել է ՀՀ Շիրակի մարզի մեջ։