Հովհաննես Թումանյան: Տերն ու ծառան
Տերն ու ծառան
Հովհաննես Թումանյան
Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ: Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում: Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն: Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի մոտ ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի ՛տուն:
էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում:
ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը: Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային:Ասում է՝ մինչե. էն ժամանակը թե դու բարկանաս — դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ - ես տամ:
- ես որ հազար մանեթ չունեմ որտեդից տամ, - ասում է ծառան:
- Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես:
Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի: Ինչ ուզում են անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց: Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով:
Ասում է՝ լավ, համաձայնում է:
Պայմանը կապում են ու մտնում ծառայության:
Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու:
- Գնա, - ասում է, - քանի լուս լուս է՝ հնձի, որ մութն ընկնի՝ կգաս: Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն:
Տերը հարցնում է.
- էդ ուր եկար:
- Դե արևը մեր մտավ, ես էլ եկա:
- Չէ՛, էդպես լի: ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես: Արեը մեր մտավ, բայց տես, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ: Սա ինչ պակաս է լուս տալի...
- էդ ոնց կլինի...– զարմանում է ծառան:
- Հը՞, դու արդեն բարկանում ես, - հարցնում է տերը:
- Չէ՛, չեմ բարկանում... ես միայն ասում էի՝ հոգնած եմ... մի քիլ հանգստանամ... կըզկըզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու:
Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում: Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ, դարձյալ արեգակն է դուրս գալի: Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում:
- Վայ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ...– սկսում է հայհոյել հուսահատված:
- Հը՞, դու բարկանում ես, - կանգնում է գլխին հարուստը: Երբ որ բարկանում ես, մեր պայմանը պայման է: էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին:
Ու պայմանի ուժով ստիպում է, որ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա, կամ տասը տարի ձրի ծառայի:
Ծասան մնում է կրակի մեշ: Հ֊ազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելն անկարելի՛ բան էր: Միտք է անուս՛, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալիս հարուստին, դառն ու դատարկ վեոադառնում տուն:
- Հը՞, քալ արիր, - հարցնում է փոքր ախպերը: Ու մեծ ախպերը նստռւմ է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր:
- Բան չկա, - ասում է փոքրը, - դարդ մի անի. դու տանը կաց, հիմի էլ ես գնամ:
Վեր է կենում հիմի էլ փոքր ախսպերն է գնում, ծառա մտնում է՛լ նույն հարուստի մոտ:
Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը, ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա ու էն օրից էլ ծառան ազատ է:
- Չէ էդ քիլ է, - հակառակում է տղեն: - Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ:
- Լավ, - ուրախանում է հարուստը: Պայմանը կապում են, ու այժմ էլ Փոքր ախպերն է մտնում ծառայության:
Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը: Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է:
- Ա՛յ տղա, դե վեր կաց է՛, օրը ճաշ դառավ:
— Հը , բարկանում ես դու... — գլուխը վեր է քաշում ծառան:
- Չէ՛, չեմ բարկանում, - վախեցած պատասխանում է տերը. միայն ասում եմ՝ պետք է արտը գնանք հնձելու:
- Հա, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում: Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել: Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխներն է հագնում:
- Այ տղա, դե շուտ արա, հագի
- Հը, հո չես բարկանում:
- Չէ, ով է բարկանում, ես մի այն ուզում էի ասել ուշանում ենք... - Հա, էդ ուրիշ բան է. թե չէ՝ պայմանը պայման է:
Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչն. արտն են գնում, ճաշ է դառնում:
- էլ ինչ հնձելու ժամանակ է, - ասում է ծառան, - տեսնում ես ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք հետո:
Նստում են, ճաշն ուտում: ճաշից հետո էլ ասում է՝ մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանանք, թե չէ՞: Գլուխը կոխում է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն:
- Տո, վեր կաց է, մթնեց է, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց... Վայ քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վայ քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ... էս ինչ կրակի մեջ ընկա... - սկսում է գոռգոռալ հուսահատված տերը:
- Հը , չլհնի՞ թե բարկանում ես, - գլուխը բարձրացնում է ծառան:
— Չէ, ով է բարկանում, ես էն էի ասում թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է:
- Հա, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես.վայ նրա մեղքը, ով բարկացավ:
Գալիս են տուն: Տեսնում են հյուր է եկել:Ծառային ղրկում են թե՝ գնա ոչխար մորթի:
- Ո՞րը:
— Որը կպաւոահի:
Ծառան գնում է: Մի քիչ հետո լուր են բերում հարուստին թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց:էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է: Գլխին տալիս է, գոռում.
- էս ի՞նչ ես արել, այ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր...
- Դու ասիր՝ «որ ոչխարը պատահի, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի - ուրիշ ավել պակաս ի՞նչ եմ արել, - հանգիստ պատասխանում է ծառան, - բայց կարծեմ դու բարկանում ես...
- Չէ, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ...
՝
- Լավ, որ բարկանում չես, էլ կծառայեմ:
Հարուստը մտածում է ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի: Պայման է կապել մինչև. մին էլ գարնան՝ կկվի ձեն ածելը, այնինչ դեռ Նոր են մտել ձմեռը, դեռ որտեղ են գարունն ու կկուն...
Միտք է անում միտք, մի հնար է մտածում: Կնոջը տանում է անտա– ռում մի ծառի վեր հանում ու պատվ|ւրում, որ «կուկու» կանչի: Ինքը գալիսյէ ծառային տանում թե՝ արի գնանք անտառը որսի: Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է - «կուկու, կուկու...»:
— Ըհը , աչքդ լուս, ասում է ծառային տերը, — կկուն կանչեց, ժամանակդ լրացավ...
Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը:
- Չէ, ասում է, ով է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում :ես պետք է էս կկվի սպանեմ, սա ի՞նչ կկու է... Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը: Տերը գոռալով ընկնում է առաջը.
- Վայ չզարկես, աստծու սիրուն... սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը...
- Հը՞, չլինի՞ թե բարկանում ես...
- Հա, ախպեր, հերիք էր. արի՝ ինչ տուգանք տալու եմ տամ, քեզանից ազատվեմ: Իմ դրած պայմանն է - ես էլ պետք է տուժեմ: Հիմի նոր եմ ՚հասկանում էն հին խոսքը թե «մարդ ինչ անի, իրեն կանի»:
Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպեոը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն: