Հակոբ Մելիք-Հակոբյան

From Armeniapedia
Jump to navigation Jump to search

Րաֆֆի (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի) — նշանավոր հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում, հարուստ ազնվականի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ 1856-ին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինել գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված...