Էրզրում
Էրզրում, (Эрзрум, Erzerum), Էրզիռում, էրզռում, Թեոդոսուպոլիս — Գավառ (սանջակ) Արմ Հայաստանում, Էրզրումի նահ-ում: Սահմանակից էր հս-ից և հս-արլ–ից Տրապիզոնի նահ-ին ու Բաթումի մարզին, արմ–ից՝ Երզնկա յի զավ–ին, արլ-ից՝ Խարբերդի և Բիթլիսի նահ–ներին,արլ–ից՝ Բայազետի գավ-ին ն Կարսհ մարզին: Վարչական կենտրոնը Կարին (Էրզրում) ք է: 19-րդ դ վերջե րին և 20-րդ դ սկզբներին նրա մեջ մտնում էին հետևյալ 9 գվռ-ները՝ Բաբերդ, Բասեն, Դերջան, Էրզրում, Թորթում, Խնուս, Կիսկիմ, Սպեր, Քղի: Գավ-ն ուներ 1574 բնակավայր, 382300 բնա կիլ, որից հաչեր` 89934, մահմեդական ներ՝ 287839, այլք՝ 4527 (ըստ Վ. Քինեի): 20-րդ դ սկզբներին է գ–ում կար 22 արական և 18 իգական հայկական նախակրթական դպրոց` մոտ 1900 աշակերտներով և 70 ուսուցիչներով: Է գ-ի հայության մեծ մասը զոհ գնաց 1915—16 թթ մեծ եղեռնի ժամանակ, իսկ կենդանի մնացածները գաղթեցին տարբեր երկրներ:
Կարին, Карин, Karin, Անաստասուպոլիս, Առզըռում, Առզռում, Արգիրոն, Արդուրում, Արզ, Արզան, Արզան ար-Ռում, Արզան էր–Ռում, Արզարում, Արզերում, Արզը Ռում, Արզիոում, Արզիոում, Արզի Ռում, Արզիրում, Արզն ար–Ռում, Արզնե էլ-Ռում, Արզն Հոռոմոց, Արզն Ռում, Արզրում, Արտը Ռում, բարանդիս, Գալիգուլա, Գարանիգիս, Գարանիտիդե, Էրեզ Էրում, Էրզեն Էլ-Ռում, Էրզենէրում, Էրզեն Էրում, Էրզենիռում, Էրզերում, էրզ էր-Ռում, Էրզին էրում, էրզիռում, էրզիրում, էրզյուրյում, էրզրում, էրզունիրում, էրզուրում, Թեոդոպոլիս, Թեոդոսիպոլ, Թեոդոսիոպոլիս, Թեոդոսիպոլիս, Թեոդոսիուպոլիս, Թեոդոսոպոլիս, Թեոդոսպոլիս, Թեոդոսուպոլ , Թեոդոսուպոլիս , Թեոդուպոլիս, Թվուլուս, Կալիկալա, Կալիքալա, Կարախպոլիս, Կարանա, Կարանատիդե, Կարանիտիդե, Կարանիտիս, Կարեն, Կարենտիս, Կարինի, Կարինիտես, Կարինիտիս, Կարնային քաղաք, Կարնա քաղաքի, Կարնո քաղաք, Կարնու քալաքի, Կարնու քա ղաք, Կարունս քաղաք, Կարուց քաղաք, Քալիքալա, Քարին — Քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք աշխ-ի Կարինի գավ–ում, Կարինի սարահարթում, Եփրատ գետի ձախ կողմում, Այծպտկունք լ–ան հս-արմ լանջերին, ծովի մակերևույթից շուրջ 2000 մ) բարձր վրա: Ունի զով ու առողջարար կլիմա, առաւո և սաոնորակ խմելու ջուր: Ձմեռն այստեղ երկարատև ու խստաշունչ է, ամառը` զով, կարճատև:
Ք—ից հր երևում են Հավատամք լ–ան ան վերջանալի բլրաշարերը: Արլ-ում ձգվում է Դավաբոյնի լշ–ն, իսկ հս–ում և արմ–ում, ք-ին մոտ տարածվում է Կարնո դաշտը: Կ Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից է: Նրա հիմնադրումը վերագրում են մ.թ.ա. 2—րդ հազարամյակի 2—րդ կեսին ապրած հայոց (Հայասական) թագավոր Կարաննիին, որից էլ առաջա ցել է Կ անունը: Ք—ի ծագումնաբանությունը կապվում է նաև Կարինիտես անձնանվան կաւմ նույնանուն ցեղանվան հետ: Կ-ի մասին պատմական հավաստի տեղեկությունները պահպանվել են հունա հռոմեական (1-ին դ) և հետագայի հայ պատմիչների գործերում: Երվանդունի, Արտաշեսյան և Արշակունի թագավորական դինաստիաների ժամանակ (6-րդ դ մ թ ա, 5-րդ դ մ.թ.) Կ Կարինի գավ-ի կենտ րոնն էր: Նրա դերն ու նշանակությունը առանձնապես սկսում է մեծանալ 387 թ Հայասաանի առաջին բաժանումից հետ, որպես բյուզանդական մասի սահմանային կարևորագույն բք: Բյուզանդիայի Թեոդոս II կայսեր (408—450 թթ) հանձնա րարությամբ Անատոլ զորավարը 431 թ Կ-ում կառուցում է նոր ամրություններ և կայսեր անունով ք—ը կոչում Թեոդոսուպոլիս: Ք-ի ամրություններն ու պաշտպանական կառռւյցները ընդարձակվում, վերակառուցվում են նաև Անաստաս I—ի (491–518 թթ) և հատկապես Հուստինիանոս I—ի (527-565 թթ) ժամանակ: 7—9-րդ դդ Կ մերթ բյուգանդական, մերթ արաբական մասում էր գտնվում: Այդ շրջ-ում Կ Կալիկալա և այլ անուններով շատ հաճախ հիշատակվում է նաև արաբական աղբյուրներում: 885 թ Հայաստանում Բագրատունիների թագավորու թյան հաստատումից հետո Կ նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ: 949 թ, սակայն, բյուզանդացիները այն նորից խլեցին հայերից, 1049 թ, երբ սելջուկ-թուրքերը հիմնահատակ կործանեցին Արծն ք-ը, նրա կենդանի մնացած բնակիչները եկան ու հաստատվեցին Կ-ում և այն իրենց հայրենի ք-ի անունով կոչեցին նաև Արծն, որից և աոաջացան Կ—ի թուրք–արաբական Արզն Ռում (այսինքն՝ բյուզանդացիների Արծն), Արզրում, Էրզրում անունները: Սելջուկ-թուրքերին կարճ ժամանակով այստեղից վռնդեցին Զաքարյաններր, իսկ 1242 թ ք անցավ մոնղոլ-թաթարների իշխանության տակ: 15-րդ դ–ում Կ հաջորդաբար տի րում են կարակոյունլու և աղկոյունլու վաչկատուն ցեղերը, իսկ 1514—ին այն գրավում է օսմանյան սուլթան Սելիմ I—ը: 19—20-րդ դդ ռուսական զորքերը երեք անգամ ազատագրել են ք թուրքերից և երեք անգամ էլ ետ վերադարձրել: 1829 թ Ադրիանապոլսի հաշտության պայմանագրով, երբ Կ—ը վերադարձվեց թուրքերին, ռուսական զորքերի հետ ք—ից հեռացան ավելի քան 20000 հայեր, որոնք բնակություն հաստատեցին Ախալցխայի Ախալքալաքի, Լոռիի, Փամբակի շրջ-ներում: Կարնեցիներն իրենց նոր բնակա վայրերից մի քանիսը վերանվանեցին Կա րինի գավ–ի գ–երի անուններով: 1877—78 թթ ռուս–թուրքական պատերազմից հետո, սեպտեմբերի 7-ին, երբ ք կրկին թողնվեց, այնտեղից Անդրկովկաս գաղ թեց 2000 ընտանիք: Առաջին համաշխար հային պատերազմի ժամանակ Կարինի հայ բնակչության զգալի մասը զոհ գնաց թուրքական յաթաղանին: 1918 թ փետրվարի 26–ին ք նորից է անցնում թուրքերի ձեռքը: Կ մշտապես եղեք է Հայաստանի կարևոր կ ենտրոններից մեկը, Կարնո աշխ–ի վարչա-քաղաքական, Հուստինիանոս 1—ինի վերակազմած Առաջին Հայք պրովինցիայի, հետագայում էրզրումի էմիրության, իսկ թուրքական տիրապետության ողջ ընթացքում Արմ Հայասատանի ամենաընդարձակ Էրզրոմի նահ–ի (վիլայեթի) կենտրոնը: Կ նախ և առաջ հայտոնի է եղել իբրև բք: Թեև հին հայկական և վաղ միջնադարյան պաշտպանական կառույցներից այստեղ քիչ բան է պահպանվել, սակայն ուշ ժամանակներում թուրքերի կառուռած բերդն ու քաղաքամերձ ամրությունները (Մեջիդիե, Նիխախ, Սևիշլի) կանգուն էին մինջև առաջին Համաշխարհային պատերազմը և պահպանում էին իրենց ռազմա– ստրատեգիական նշանակությունը: Ք—ի միջնաբերդր գտնվում է կենտրոնում, երեք բլուրների վրա շրջապատված կրկ նակի պարիսպներով: Այն ուներ նաև խրամ, որը անհրաժեշտության դեպքում, լցվում էր Մուրտառ գետակի ջրերով: Այստեղ կային գաղտնի գետնուղիներ, զինանոցներ, պահեստներ ու զորանոցներ: Միջնաբերդից բացի, ք նույնպես ու ներ շրջապարիսպներ, որոնց վերահս կում էին 72 աշտարակները: Պարսպաշա րի համալիրի մեջ մտնում էին Ախալցխայի (կամ Վրացական), Երզնկայի, Թավրիզի և Խարբերդի ք-ային 4 գլխավոր դարպասները: Օտարների երկարատև տիրապետությունը զգալիորեն փոխել է Կ-ի բնակչության ազգային պատկերը ի վնաս հա յերի: 1829 թ Կ ուներ շուրջ 130000 բնակիչ, որից հայեր 30000, 1909-ին՝ 60000 բնակիչ, որից հայեր՝ 15000 (2500 ընտա նիք): Հայերը հիմնականում բնակվում էին ք–ի հս և հս-արմ թաղամասերում: Այստեղ էին գտնվում նաև ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի, ու Ռուսաստանի հյուպատոսությունները :
Որպես առևտրական գլխավոր մայրուղիների հանգուցակետում գտնվող ք, Կ պատմական բոլոր ժամանակներում Էլ ունեցել Է տնտեսական կարևորագույն նշանակություն: Առևտրական սերտ կա պեր ուներ Կոստանդնուպոլսի, Տրապիզոնի, Թավրիզի, Երևանի, Թիֆլիսի հետ: 1856—71 թթ կառուցված Տրապիզոն —Բաբերդ—Կարին մոտ 300 կմ երկար խճուղին Է՛լ ավելի աշխուժացրեց կապը արտաքին աշխ–ի հետ: Սրանից հետո ավարտ վեց նաև Կարին — Հասանկալա ճանապարհի կառուցումը: 1915 թ Կ երկաթու ղային հաղորդակցություն ուներ Աարիղամիշի հետ: Այդ ճանապարհներով էին ք բերվում մետաքս, բամբակյա նուրբ գործվածքներ, համեմունք, ապակեղեն, դեղորայք, բուսական յուղ, սուրճ, արդուզարդի առարկաներ և այլ ապրանքներ: Ներքին ու արտաքին առևտրով և արհեստագործությամբ հիմնականում զ բաղվում էին հայերը: 20-րդ դ սկղբներին ք ուներ մի քանի շուկա, 12 հրապարակ, 32 քարավանատուն ու իջևան, 18 բաղնիք, 150 պանդոկ, 180 հացի փուռ: 1909 թ ավելի քան 3000 արհեստանոցների, խա նութների ու առևորական կրպակների համարյա կեսը պատկանում էր հայերին: Կ—ի հայ արհեստավորները հռչակված Էին հատկապես ոսկերչության, դերձակու թյան, դարբնության, զինագործության, որմնադրության, կաշեգործության, մուշտակագործության, պղնձազործության մեջ: Կարնեցի կանանց ձեռքով գործված գունագեղ ու նրբաճաշակ գորգերն ու արհեստագործական մյուս ապրանքները մեծ հռչակ ունեին Հայաստանի ու դրսի շուկաներում: 1870—ական թթ Կ—ում կար ապուխտի (բաստուրմա) և մսի սու ջուխի 4 տնայնագործական ձեռնարկու թյուն, որոնք պատկանում կին հայերին: Այդ Ժամանակ ք-ում տարեկան մորթվում էր 5000 միայն խոշոր եղջերավոր անա սուն: 19—րդ դ կեսերին Կ—ում գործում էին նաև 6 կաշեգործական, մի քանի օղե թորման, ներկարարական և այլ ձեռնար կություններ:
Ք—ի մոտակայքում արղյունահանվում Էր կերակրի աղ: 1880-ական թթ իտալացի կոմս Քոնտ դը Բիրզանին Կ—ում հիմնեց ծխախոտի մշակման ձեռնարկություն, որի հումքի մի մասը բերվում Էր Տրապի զոնից: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գերմանացի կապիտալիստները իրավունք էին ստացել Կ—ի շրջակայքում նավթի պաշարներ որոնելու: Կ—ի հայերը մինչև 1880–ական թթ համեմատաբար ապրում էին տնտեսա պես ապահով պայմաններում: Նրանք աչքի Էին ընկնում ջերմ հայրենասիրու թյամբ, ընտանեկան հարաբերությունների ավանդապահությամբ:
Կ 19-րդ դ-ում և 20-րդ դ սկզբներին սովորական ասիական ք էր, սակայն ուներ համեմատաբար լայն սալահատակված փո ղոցներ, հրապարակներ: Մեկ-երկու հար կանի քարաշեն ու կավաշեն տները զուրկ էին ամենատարրական կոմունալ հարմարություններից, որի պատճառով էլ հաճախ բռնկվում էին համաճարակներ: Ք–ում մեծ ավերածություններ են եղել 728, 1659, 1791, 1843, 1850—52, 1861, 1901–02 թթ. երկրաշարժերի ժամանակ: 1861 թ երկրաշարժից զոհվել է 3000 մարդ:
Կ ջրառատ ք է, այնտեղ բխում են շուրջ 500 հորդառատ ու սառնորակ աղբյուր ներ: Աղբյուրներ կային փողոցներում, հրապարակներում և նույնիսկ մասնավոր տների բակերում: Ջրի մի մասն էլ ք էր բերվում խողովակաշարով Այծպտկունք լ–ան լանջերից: Կլիմայի խստության պատճառով ք—ում և շրջակայքի բանջարանոցներում մշակում էին միայն կարտոֆիլ, կաղամբ, գազար և կանաչիների մի քանի տեսակներ:
Կ հայ մշակույթի ու լուսավորության խոշոր կենտրոն էր: Նրա ամենահին կրթական հաստատությունը Կենտրոնական մայր վարժարանն էր, որը հիմնադրել էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին 1811 թ: Հետագայում այդ կրթարանը վերանվանվեց Արծնյան եռամյա երկսեռ վարժարան: 1909թ այն ուներ 334 աշակերտ, 9 ուսուցիչ: 19—րդ դ վերջերին ու 20-րդ դ սկղբներին Կ-ում գործում էին նաև Աղաբալյան, Արծնյան (երկրորդ), Գալֆայան, Հռիփսիմյան, Մսրյան, Մսրյան հնգամյա և Տեր–Ազարյան դպրոցները: Կրթական գործում իր առանձնահատուկ տեղն ուներ Սանասարյան իննամյա արական վարժարանը (1881—1916 թթ): Մասնավոր դպրոցներում սովորողների հետ միասին, 1909 թ Կ–ի հայ աշակերտների թիվը անցնում էր 2800—ից: 1878 թ Կ-ում հիմնվել էր թատերական միություն: Մշակութային ընկերություն ներից հայտնի էին ուսումնասիրաց, Անձնվեր, Վարդանանց, Ընկերասիրաց, Սիսական, Կրթական, Ազքատասիրաց ևն: Այդ ժամանակ Կ—ում կար նաև 3 մանկապարտեզ: Մինչև առաջին Համաշխարհային պատերազմը Կ—ում լույս էին տեսնում «Հառաջ», «Սիրտ», «Ալիքտ, «Երկիր», «Լույս» պարբերականներրը: 1870-ական թթ ք–ում լույս էր տեսնում նաև «Էնվարե շարգիե» 4 էջանոց թերթը, որի 2 էջը տպվում էր հայերեն, երկուսը թուրքերեն: 1878 թ Բեռլինի կոնգրեսից հետո Թուր քիայում Աբդուլ Համիդի սկսած հայահա լած քաղաքականությունը պայքարի կո չեց նաև Կ-ի հայությանը: 1881 թ Խ. Կետեկցյանի, Հ. Աստուրյանի, Բ. Նավա սարդյանի, Կ . Նշկյանի ջանքերով այստեղ ստեղծվեց «Պաշտպան հայրենյաց՚ խմբակը, որր հետապնդում էր ազգային–ազատագրական նպատակներ: 1890–ական թթ կեսերին Արմ Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ շրջ–ներում սկսված հայկական կոտորածների ալիքները հասան նաև Կ: Այստեղ կոտորածն սկսվեց 1895 թ հոկտեմբերի 18-ին: Մի քանի օրվա ընթացքում ավերվեցին, հրկիզվեցին ու կողոպտվեցին հայերի տները, արհեստանոցներն ու խանութները: Դաժանորեն սպանված հայերի թիվը 1000 մարդուց ավելի էր: Գերվեցին կամ առևանգվևցին հարյուրավոր կանայք ու երեխաներ:
Կ—ի պատմական հուշարձանները գրեթե չեն պահպանվել: Այն, ինչ մնացել է, համեմատաբար ուշ ժամանակների կառույցներ են: Դրանցից նշանավորը ս Աստվածածին եկեղեցին է: Այն կառուցվել է 1840 թ, 7-րդ դ հին շինության տե ղում: Հնում այս եկեղեցու մոտ էր գտնվում Քառասուն Մարտիրոսվածների վանքը: Ս Աստվածածինը Բարձր Հայքի ամենագեղեցիկ ու ամենախոշոր շինություններից է: Այն կառուցված է, կարմրավուն, սրբատաշ ավազաքարով, որի գմբեթը հենվում է քարե ամբողջական կտորներից տաշված 20 սյուների վրա: Շենքն ունի երեք մուտք: Սրա մոտ գտնվում Էր չափերով ավելի փոքր ևս մեկ եկեղեցի` ս Աստվածածին անունով, որտեղ Եզր կաթողիկոսի գլխավորությամբ (629-641 թթ) 629 թ տեդի է ունեցել եկեղեցա կան ժողով: Հայոց եկեղեցիներում մինչև 1915 ք պահվում էին 13-18–րդ դդ տասնյակ հայերեն ձեռագրեր ու տպագիր գրականություն: Կ հայոց թեմական առաջնորդի նստավայրն էր: Ք—ում գործում էին նաև հայ կաթոլիկների 2 եկեղեցիները, որոնցից մեկը կառուցվել է, 18–րդ դ` Աբրահամ ամիրա Ալավերդյանի միջոցներով: Ս Աստվածածին եկեղեցիների մոտ էր գտնվում բարեկարգ ու պարսպապատ hայոց գերեզմանատունը, որտեղ պահպանվում էին 11—12-րդ դդ տապա նաքարեր: Կ-ի ուխտատեղիներից է ս Նշանը:
Ք—ի շատ թե քիչ հետայքրքրություն ներկայացնող մուսուլմանական ճարտարապետական շինություններն են Չինլի մինարեն, Հաղճապակյա մինարեն, Ուլու ջամի մզկիթը ևն: Սրանք, որպես կանոն, կամ վերափոխված քրիստոնեական շեն– քեր են, կամ կառուցված են ավերված ու քանդված հայկական եկեղեցիների տեղում Կ միջնադարյան հայ գրչության նշա նավոր կենտրոն էր: Մեզ են հասել այստեղ գրված մի քանի ձեռագրեր. Կ–ում են ծնվել աշխարհագիր Հակոբ Կարնեցին (17—րդ դ), Եղիա Կարնեցին, «Պաշտպան հայրենյաց» խմբակի ղեկավար Խ. Կետեկցյանր, գրող Առանձարը (Մեխակ Գույումջյան, 1876—1913 թթ), մշակու թային գործիչ Շավարշ Գարագաշր (1893—1952 թթ), գրիչ ու մանկավարժ Հովհաննես Կարնեցին (18–19-րդ դդ), սովետահայ նկարիչ Ա. Ալեքսանյանը (1910—1942 թթ) և շատ ուրիշներ:
Արմ Հայաստանի մյուս վայրերի հա յերի նման ողբերգական եղավ նաև կար նեցիների ճակատագիրը: Երիտթուրքերը հայերի զանգվածային ջարդն այստեղ իրականացրեցին 1915 թ հունիսի 14—15-ին և հուլիսի 26–ին: Կենդանի մնացած ների փոքրաթիվ խմբերը խուսափելով կոտորածից, մի կերպ փախան զանազան կողմեր: Թուրքական տվյալներով 1860—ական թթ ք–ի շուրջ 90000 ազգաբնակչու թյան մեջ հայերի թիվը կազմում էր 250—300 մարդ: