Գրիմ Եղբայրներ: Ճերմակ օձը
Ճերմակ օձը
Հովհաննես Թումանյան
Մեզանից շատ առաջ մի իմաստուն թագավոր է լինում: Ոչ մի բան չի մնում նրանից ծածուկ, ամենագաղտնի բաների մասին էլ կարծես թե քամին նրան տեղեկություն էր տալիս:Էս թագավորը մի տարօրինակ սովորություն է ունենում. ամեն ճաշի, երբ սեղանը վեր են քաղում, ծառան մի ծածկած աման է ներս բերում, ու թագավորը ամանը բաց չի անում, մինչև որ ծառան էլ չի գնում ու ինքը չի մնում մեն-մենակ:
Էսպես քաշում է բավական ժամանակ: Մի անգամ էլ էս տանող ծառային էնպես մի հետաքրքրություն է տիրում, որ էլ չի կարողանում ինքն իրեն դիմադրի, ամանը առնում է տանում իրեն սենյակը: Սենյակի դուռն զգույշ դնում է, ամանի խուփը ետ քաշում:Տեսնում է միջին մի եփած ճերմակ օձ: Էլ չի կարենում իրեն պահի, մի կտոր կտրում է դնում բերանը: Լեզվին է տալիս թե չէ – հանկարծ պատուհանի տակիցը մի զվարթ ղըժվըժոց է լսվում: Ականջ է դնում, տեսնում է ճնճղուկներն են, զրույց են անում, զանազան պատմություններ են պատմում անտառներից ու դաշտերից:
Դու մի ասիլ՝ էս մեր ծառան օձի միսն ուտելուն պես կենդանիների լեզուն հասկանալու շնորհք է ստացել:
Էնպես է պատահում, որ հենց էդ ժամանակ թագուհու հրաշալի մատանին կորչում է, ու կասկածն ընկնում է էս նույն հավատարիմ ծառայի վրա, որ ամեն տեղ ազատ ել ու մուտք ուներ: Ասում են՝ կա չկա, սա է գողացել մատանին:
Թագավորը ծառային կանչում է իր մոտ, սպառնում, որ եթե մինչև մյուս օրը գողի անունը չտա՝ գլուխը կթռչի: Էս ծառան ինչքան երդումկրակն է ընկնում, թե ինքն անմեղ է՝ բան չի դառնում:Էսպես սպառնալիքով էլ բաց է թողնում ու մինչս. մյուս օրը ժամանակ է տալիս:
Ահուդողով խեղճը բակն է իջնում, միտք է անում, թե ինչ անի, որ պրծնի էս փորձանքից:
Գնում է տեսնում բադերը բակում ջրափին հավաքված իրար կողք կտրած հանգստանում են: Տափակ կտուցներով մաքրում են փետուրներն ու մի հետաքրքրական զրույց են անում: Պատմում են, թե էսօր որը որտեղ է որոնել առավոտը ու ինչ համով կեր է գտել իր համար: Մինը վեր է կալնում, թե.
— Իսկ ես ագահի նման կուլ տվի թագուհու մատանին, որ պատուհանի տակ ընկած էր, դրանից ստամոքսս մի տեսակ ծանր է, ճնշում է...
Ծառան տեղն ու տեղը վրա է թռչում էս ասող բադի վզիցը բռնում, վազում խոհանոց: Խոհարարին ասում է.
— Հապա մի էս բադը մորթի... բավական գերացել է...
— Հա՛, ճիշտ ես ասում, — պատասխանում է խոհարարը, ձեռքին ծանր ու թեթև անելով, ուտելու համար բավական նեղություն է տվել իրեն: Խորոված անելու ժամանակն է:
Ասում է ու վիզը թռցնում: Փորն իստակելիս - ըհը, դուրս է գալիս թագուհու կորած մատանին:
Իհարկե սրանով էլ պարզվում է հավատարիմ ծառայի անմեղությունը: Բայց որովհետև թագավորն էլ ուզում էր իր մեղքը մի տեսակ քավի, առաջարկում է նրւսն մի բան խնդրի, ինչ որ սիրտը կուզի: Խոստանում է՝ պալատական ինչ պաշտոն էլ ուզի՝ տա:
Ծառան հրաժարվում է ամեն պատվից ու պաշտոնից, միայն խնդրում է, որ իրեն մի ձի տա, մի քիչ ծախսի փող, և ազատություն, որ գնա ճանապարհորդի, աշխարհք տեսնի:
Թագավորը համաձայնվում է, ձի էլ է տալիս, ճամփու ծախս էլ. ու մեր ծառան ճանապարհ է ընկնում գնում:
Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, էդ էլ աստված գիտի. մի ջրի ափից անց կենալիս տեսնում է՝ երեք ձուկ, ոնց է եղել, ընկել են ափի ծանծաղուտը, եղեգների մեջ թպրտում են ու անջուր տանջվում: Թե կուզ և ասած է «անխոս ձուկ», սակայն մեր հերոսը պարզ լսում է, թե իրեն տեսնելուն պես ինչպես են խոսում էն ձկներն ու գանգատվում իրենց դառը վախճանի վրա:
Էս որ լսում է, մեղքը գալիս է: Ձիուց իջնում է, սրանց վեր առնում ետ ածում ջուրը: Խեղճ կենդանիները ուրախ-ուրախ սուզվում են ջրի տակը, ապա գլխիկները դուրս են հանում ու կանչում. «Մենք քու արած լավությունը չենք մոռանալ, ազնիվ տղա. երբևիցե մի օր էլ մենք քեզ պետք կգանք»:
Երիտասարդը էստեղից վեր է կենում գնում: Մի քիչ գնում է, մին էլ թվում է, թե հենց իրեն ոտների տակից մի բարակ, նվազ ձեն է գալիս:Ներքև է նայում, տեսնում է մրջյունների մի բազմություն է ղըժվըժում գետնի վրա, ականջ է դնում, որ խեղճերը սարսափած լաց են լինում ու էսպես խոսում.
— Ա՜խ, ինչ կլիներ, որ էս մարդիկ ու կոպիտ կենդանիները մեզնից հեռու ման գային: Հիմի էս հիմար ձին, առանց ափսոսալու, իր ծանր սմբակներով կկոխկրտի իմ մարդկանց ու մեր բնակարանները:
Երիտասարդի մեղքն եկավ: Ձիու գլուխը ծռեց դեպի կողքի շավիղը, իսկ մրջյունների թագավորը ետևից կանչեց. «Շնորհակալ եմ, բարի հոգի: Թե աստված կտա, քո պարտքի տակ չենք մնալ մենք»:
Էն նեղ շավիղն էլ, որ բռնում է տղեն, դեպի անտառն էր տանում: Անտառն է մտնում, տեսնում է՝ երկու պառավ ագռավ իրենց ճուտերին բներից Ներքև ՚են թափում ու կռավում են.
— Հենց միշտ հո մենք չենք ձեզ կերակրելու: Գնացեք ձեզ համար կեր ճարեցեք, ապրեցեք:
Թշվառ ճուտերը խոտերի մեջ թափված, թևերին են անում ու խղճալի ճվճվում.
- —Մենք խեղճ ճուտեր, փոքրիկ ձագեր,
- Ո՞ւրտից գտնենք մեզ տեղ ու կեր,
- Ոչ թև ունենք, ոչ բուն ունենք,
- Մմենք ո՞ւր գնանք, մենք ի՞նչ անենք...
Երիտասարդի մեղքը գալիս է. առանց երկար ու բարակ մտածելու ունեցած-չունեցած հացը հանում է, տալիս ագռավի ճուտերին, որ ուտեն: «Շնորհակալ ենք, —կանչում են ագռավի ճուտերը: — Քո արած լավությունը մի օր ետ կվճարենք»:
Ու վեր է կենում երիտասարդը էստեղից ճամփա է ընկնում, գնում: Գնում է, գնում, հասնում է մի մեծ քաղաք:Տեսնում է՝ էս քաղաքում ժողովուրդն իրարով է անցել, լցվել փողոցները, մի անասելի-անպատմելի աղմուկ-աղաղակ, հարա-հրոց: Մինն էլ ձի նստած՝ փողոցե-փողոց անց է կենում ու կանչում.
— Թագավորի սսղջիկը իրեն համար փեսացու է ընտրում: Ով ուզում է Նրա փեսան դառնա — մի դժար գործ պետք է կատարի, թե կատարեց — լավ, թե չէ հո՝ գլուխը կթռչի:
Շատերն էին փորձել թագավորի աղջկա առաջարկը կատարելու, միայն իրենց կյանքն էին զուր խորտակել: Բայց մեր երիտասարդը հենց թա¬գավորի աղջկանը տեսնում է թե չէ՝ էնպես է խելքը կորցնում նրա գեղեցկությունից, որ ամեն փորձանք ու ամեն վտանգ մտքիցը հանում է, գլխիցը ձեռք է քաշում, ներկայանում թագավորին, թե՝ քո աղջիկը ուզում եմ:
Էստեղից թագավորի հրամանով տղին տանում են ծովի ափը ու մի ոսկի մատանի գցում ծովի մեջ: Թագավորն ասում է.
— Էս մատանին պետք է ծովի անդունդից հանես: Թե հանեցիր, հո իմ աղջիկը քոնն է, թե չէ առանց մատանի լուս աշխարհք դուրս եկար, նորից կգցեն ծովը, մինչև որ կամ հասես, կամ խնղդվես:
Ամենքը ափսոսում են գեղեցիկ երիտասարդին, որ մենակ կանգնած էր ծովի ափին: Ու ծովափին կանգնած՝ նա միտք է անում, թե՝ ինչ անեմ, տեր աստված: Հենց էս ժամանակ տեսնում է ալհքներհ մեշ երեք ձուկ լողում են դեպ իրեն. էն երեք ձուկը, որոնց կյանքը ինքը փրկել էր մի ժամանակ: Մեջտեղի ձուկը թերանում բռնած մի խեցի է բերում, բերում է, բերում, դնում երիտասարդի առաջին: Երիտասարդը վերցնում է, տեսնում է՝ ոսկի մատանին մեջը: Ուրախ-ուրախ մատանին առնում է, տանում տալիս թագավորին, էն հուսով, թե խոստացած պարգևը պիտի ստանա:Իայց գոռոզ թագավորի աղջիկը հենց որ իմանում է, թե երիտասարդը ծագումով իրեն հավասարը չի՝ երեսը շուռ է տափս ու մի նոր իյնդիր առաջարկում: Իջնում է այգին ու ինքն իր ձեռքով տասը տոպրակ կորեկ շաղ տալիս, ասում է.
— Մինչև էգուց առավոտ՝ արևի ծագումը՝ պետք է էս կորեկը հավաքես, էնպես, որ ոչ մինը չկորչխ: Թե հավաքեցիր, հո լավ, թե չէ՝ գլուխդ կթռչի:Այգում նստում է ու միտք է անում երիտասարդը, թե ինչ հնար գործ դնի, որ կարողանա էս մի առաջարկն էլ գլուխ բերի: Ոչ մի ճար ու հնար չի գտնում, ու տխուր-տրտում նստած սպասում է, թե հրես առավոտը լուսին կգան, կտանեն գլուխը կտրել տալու:
Միտք է անում միտք, մինչև թմրում է, քունը հաղթում է ու էս մտքի մեջ էլ քնում է: Առավոտը աչքը բաց է անում՝ որ տասը տոպրակ կորեկ կողք-կողքի դիմհար տված առաջին շարած են, գետինն էլ մի հատ կորեկ չի մնացել: Դու մի՛ ասիլ՝ էդ գիշեր մրջյունների թագավորն իր անթիվ ու անհամար մրջյուններով եկել է, ու երախտագէտ մրջյունները շաղ տված կորեկը հավաքել են, լցրել տոպրակները՝ իրար կողքի շարել:
Թագավորի աղջիկն ինքն իր ոտով գալիս է այգին, իր աչքովը տեսնում է, որ երիտասարդը իր էս առաջարկն էլ է կատարել, զարմանում է, բայց իր գոռոզությունից չի կոտրվում, ասում է.
— Թեև երկու առաջարկս էլ կատարեցիր, բայց դու չես կարող դառնալ իմ ամուսինը, մինչև ինձ համար չբերես կյանքի ծառի խնձորը:
Երիտասարդը իր օրումը լսած չի լինում, թե ինչ բան է կյւսնքի ծառը կամ որտեղ է բուսնում: Վեր է կենում, մի ճամվւա ընկնում, գնում, թե՝ որտեղ դուրս կգամ՝ դուրս:
Գնում է աշխարհքե-աշխարհք անց է կենում, մի իրիկուն էլ մտնում է մի անտառ, հոգնած մի ծառի տակ նստում է ու ննջում: Հանկարծ լսում է, որ գլխի վերևը ծառի տերևները խշխշում են:Էս խշխշոցն ու վերևից մի ոսկի խնձորի իր բուռն ընկնելը մին է լինում: Սրա հետ միաժամանակ երեք ագռավ ծառի ծերիցը թռչում իջնում են ծնկներին ու ասում.
— Մենք էն երեք ագռավների ձագերն ենք, որ դու մի ժամանակ սովամահից ազատեցիր: Երբ մեծացանք ու իմացանք, որ դու կյանքի ծառի խնձորին ես ման գալիս, թռանք ծովերն անցկացանք, սարերն անցկացանք, հասանք աշխարհքի ծերը, ուր բուսնում է կյանքի ծառը, ու էս խնձորը բերինք քեզ համար:
Երիտասարդը ուրախանում, աշխարհքով մին է լինում, խնձորն առնում է ու բերում տալիս թագավորի աղջկանը: Թագավորի աղջիկը խնձորն էլ որ տեսնում է, ասում է.
— Էլ խոսք չունեմ:
Խնձորը կես են անում, միւսսին ուտում, ու էստեղ աղջկա սիրտը լցվում է սիրով դեպի երիտասարդը: Ամուսնանում են ու երջանիկ, բախտով–թախտով միասին ապրում մինչև իրենց խորին ծերությունը: