Khnus
Khnus (Խնուս, Хнус) was a town in the Erzerum Province of Western Armenia.
Needs translation to English
Խնուս, (Хнус, Khnus), Խանուս, Խընըս, Խինիս, Խնըսկալա, Խնըսկալե, Խնիս, Խնիսգալե, Խնիսկալա, Խնուբերդ, Խնուզ, Խնութ, Խնուն, Խնունիս, Խնունիք, Խնունք, Խնուսաբերդ, Խնուսա բերդ, Խնուսբերդ, Խնուսկալա, Խնուսկալե, Կնուս — Քաղաք (բերդաքաղաք, գյուղաքաղաք, ավան, գյուղ) Արմ Հայաստանում, Էրզրումի նահ–ի էրզրումի գավ–ի Խնուսի գվռկ- ում, վերջինիս կենտրոնը: Հնում հիշատակված է նաև Խնուն (Խնունիք) ձևով, որպես թոնդրակյան շարժման կենտրոն, իսկ թուրքերը կոչում են Խնըսկալե: Համարվել է նաև ավան կամ բերդ, նոր ժամանակներում երբեմն՝ գ: Գտնվում է Արածանիի աջակողմյան վտակ Խնուսի գետի ափին, Բյուրակնյան լ-ների արլ ստորոտում, հս-ից և հր–ից աղեղնաձև ձգվող լ–նաճյուղերով սահմանափակված Խնուսի գոգավորության արմ մասում, ձորահովտում, որի կենտրոնում բարձրանում է քարքարոտ, խիստ զառիվեր լանջերով մի լ: Հենց այդ լ–ան վրա էլ հիմնված են Խ—ի ամուր բերդը և նոր ժամանակներում կառուցված թուրքական պահակակետը: Դրա ստորոտով հոսում է Խնուսի գետը` ք—ը բաժանելով երկու մասի, իսկ վերջինս շրջափակող առապարը խիստ թեքությամբ և պարսպի նման փակում է ազատ մուտքը դեպի ք: Ք տեղադրված է զառիթափ լ–նալանջերի վրա, ծովից մոտ 1800 մ բարձր: Խ-ի դիրքը գեղեցիկ է, բանաստեղծական: Տների մեծ մասը տեղավորված էր գետի ձախ ափին, իսկ մի մասը՝ ձորից վերև, մի փոքրիկ հարթության վրա: Ջրառատ է, ունի լ–նային առողջարար օդ: Խ-ի մոտ կան շինարարական ընտիր քարի պաշարներ, քարածխի և կերակրի աղի հանքավայրեր, ածխաթթվային հանքային աղբյուրներ, որտեղ լոգանք էին ընդունում մեծ մասամբ կանայք:
Հնում Խ Մեծ Հայքի Տուրուբերան աշխ–ի Վարաժնունիք գավ–ի կենտրոնն էր: Ոմանք այն տեղադրում են նույն աշխ–ի Հարք, ոմանք էլ Տվարածատափ (այժմ՝ Կարայազ) գավ-ում, որ աննդունելի է: Նոր ժամանակներում, երբ Խ համանուն գվռկ–ի կենտրոնն էր, այստեղ էր նստում գվռկ–ի թուրք պաշտոնյան՝ գայմագամը, իր ենթականերով: Խ—ի մի ջին դդ-ի բնակչության քանակի մասին ուղղակի տեղեկություններ չկան, իսկ անուղղակի նկարագրություններից երեվում է, որ այդ ժամանակներում այն բավական խոշոր բնակավայր է եղել: 19-20—րդ դդ բնակչության քանակի վերաբերյալ եղած տվյալները խիստ հակասական են: Թուրքական պաշտոնական վիճակագրական աղբյուրներում արմ Հայասաանի մյուս ք-ների պես Խ-ի բնակչության քանակը միտումնավոր պակասեցված է: Անհատ հեղինակների ավելի արժանահավատ վկայություններով 1800—1830-ական թթ Խ–ի բնակչության թիվը հասնում էր 5000 մարդու, որի 80%-ը (4000-ը) հայեր էին, 1830—1850–ական թթ՝ 6000 մարդու, որից 3000-ը՝ հայեր: Հետագա տասնամյակներում թուրքական բռնությունների ու հալածանքների հետևանքով հայերի քանակը գնալով նվազում է: 1909 թ Խ-ի 900 տ-ից հայկական էր միայն 325 տ–ը (2163 բնակչով): 1914 թ նրա 8000 բնակչից հայեր էին միայն 2000-ը: 1915 թ մեծ եղեռնի հետևանքով Խ-ի գվռկ–ի հազ բնակչության հետ բնաջնջվեց նաև Ք-ի հայությունը : 1916 թ այստեղ մնացել էր միայն 200 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասնավորապես ձիաբուծությամբ, արհես տագործությամբ և առևտրով: Հայերի հիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էին: Խ բաժանված էր թաղերի, գետի աջ ափին էին գտնվում Խառտալարը, Ճսթմահլեն, Բաղջեն և Բերդը, ձախում` ժամու թաղը, Խայպաշին և Պալու քիթը: Ք-ի տներն առանց բացառության տափակ հողածածկ կտուրներով էին, փողոցներրը նեղ ու անբարեկարգ: Ուներ մի քանի բաղնիք: Դեռևս 13—րդ դ Խ եղել է առևտրական կարևոր հանգույց՝ Խոյ-Վան-Բերկրի-Մանազկերտ-Էրզրում-Բաբերդ-Տրապիզոն ճանապարհին: 20-րդ դ սկզբներին ևս ք ուներ բավական աշխույժ առևտուր, իր առատ շուկան՝ տասնյակ առևտրական կրպակներով: Առևտրական սերտ կապերով կապված էր Էրզրումի, Բիթլիսի և Մ ուշի հետ: Հայտնի էին նրա արտահանած անասնապահական մթերքներն ու մեղրը:
19—րդ դ վերջերին և 20-րդ դ սկզբներին Խ–ի մշակութային և ազգային կյանքը բավական եռուն էր: Այստեղ ս Աստվածածին եկեղեցուն կից գործում էր մի վարժարան՝ 100-ից ավելի աշակերտով ու 4 ուսուցչով: Դպրոցն ուներ նորակառույց, քարաշեն բարեկարգ շենք շինված Միացյալ ընկերության կողմից : Նույն ընկերությունն էր կառուցել նաև առաջնորդարանը և Երիտասարդաց ակումբը, որը նույնպես ս Աստվածածին եկեղեցուն կից էր և կարևոր դեր էր խաղում ք-ի հայ մշակույթի կյանքում: Խ-ի ամենանշանավոր կառույց-հնությունը նրա բերդն է, որի մասին հին հայկական աղբյուրներում տեղեկություններ չեն հաղորդված: Առաջին հիշատակությունը իտալացի մի ճանապարհորդի (1471 — 1478 թթ) վկայությունն է: Հաջորդ կարևոր վկայությունը պատկանում է թուրք հեղինակ Էվլիա Չելեբիին (1647 թ), որը բերդը համարում է «անառիկ կառուցվածք»: Ըստ եվրոպացի Պանվիշիսա Քսենոֆոնի «Նահանջ բյուրոցի» մեջ վկայված Դիմնիաս կոչված տեղն է: Այն կառուցված է Խնուսի գետի աջ ափին բարձրացող անմատչելի լ–ան վրա: Ամուր կառուցվածք էր, քառակուսի հատակաւգծով, որի երկարությունը հասնում էր 600 քայլի: Շրջապատված էր ժայռերով ու պաշտպանական ամրակուռ պարսպով: Ուներ միայն մեկ դուռ՝ հս կողմից: Դեպի ձորն իջնող ստորերկրյա գաղտնի ճանապարհով կապված էր ք–ի հետ: Բերդի տարածքում զանազան նպատակներով կառուցված պաշտպանական շինվածքներից բացի կային նաև շուկա և մզկիթ: Ըստ ոչ արժանահավատ տեղեկությունների, կառուցվել է 15-րդ դ-ում՝ Ուզուն Հասանի կողմից: 19-րդ դ վերջերին Խ—ի բերդն արդեն միանգամայն ավերակ ու ամայի էր: Բուն ք-ում կար մի հին և մեկ նոր եկեղեցի: Դրանցից նշանավորն առաջինն էր ս Աստվածածին քարաշեն, կամարակապ եկեղեցին, որ գտնվում էր գետի ափին, մի առանձին ժայռի վրա: Ք ուներ մի անշուք մզկիթ: Գետի վրա կար երկու կամուրջ, որոնցից մեկը բավական ճաշակով կառուցված քարաշեն կամուրջ էր: Խ-ի արլ կողմում կա յին զանազան հնություններ: Այստեղ դիպվածով գտնվել է փղի ընտանիքին պատկանող նախապատմական մի վիթխարի կենդանու բրածո, որը երկրաբանության մեջ կոչվել է հայկական փիղ: Կմախքը վերականգնված է և պահվում է Բրիտանական թանգարանում: 1587թ Խ-ում օրինակվել է Ավետարան: 1915 թ մայիսին թուրքերը Խ—ից ձերբակալում և գնդակահարում են 150 հայ մտավորական: 1918 թ ռուսական նահանջող զորքերի հետ Արլ Հայաստան գաղթեցին Խ-ի վերջին հայ բնակիչները: Այստեղ է ծնվել ՀՍՍՀ վաստակավոր դերասան Գառնիկ Կարապետյանը (1917 թ):
Խնուսի Գավառ , Хнуси Гавар, Khnusi Gavar, Խնուս — Գավառ (սանջակ) Արմ Հայաստանում, Էրզրումի նահ-ում: Ստեղծվել է 17-րդ դ-ում, թուրքական տիրատետության ժամանակ և մտել է Էրզրումի նահ–ի մեջ: Հնում մինչև 8-րդ դ Խ-ի շրջ-ում իշխել են Մամիկոնյանները, այնուհետև կայսիկները, Մերվանյանները, Խլաթի Շահարմենները , ապա՝ սելջուկներն ու մոնղոլները: 1555-ի բաժանմամբ անցել է թուրքական տիրապետու թյան տակ: 18-րդ դ մտել է Բայազետի փաշայության Խնուսի հյուքյումեթության մեջ: Հետագայում մինչև 1829 թ թեև մտնում էր Էրզրումի փաշայության մեջ, բայց հարևան (Մուշի, Սասունի) գավ-ների հետ ուներ կիսանկախ վիճակ: 19-րդ դ 60-ական թթ վարչական նոր բաժանմամբ նորից մտցվում է Էրզրումի նահ-ի մեջ, այս անգամ որպես գվռկ (կազա), թեև այս և հետագա շրջ-ներում ևս շատերի կողմից շարունակում է անվանվել գավ: