Բաբերդ

From Armeniapedia
(Redirected from Բայբերդ)
Jump to navigation Jump to search

Բաբերդ, (Баберд, Baberd), Բաբերձ, Բաբերտ, Բայբերդ, Բայբերդոն, Բայբերտոն, Բայբուրդ, Բայբուրդի, Բայբուրթ, Բայբուրտ, Բայտբերդ, Պայպերթ, Պայպութ, Պայպուրթ, Պայպուրտ - Քաղաք (գյուղ, ավան, բերդ, բերդաքաղաք գյուղաքաղաք) Մեծ Հայքի Բարձր Հայք աշխ-ի Սպեր գավ-ում (երբեմն հիշատակվում Է Խաղտիքում): 19-րդ դ վերջերին և 20–րդ դ) սկզբներին մտնում էր Էրզրումի նահ–ի Էրզրումի գավ-ի մեջ և Բ գվռկ–ի կենտրոնն էր: Ք տարածված է Պարխարյան լ-ներից հր, գոգավորության մեջ, Կոփ լ–ն փեշերին, Ճորոխ գետի վերին հոսանքի ծնկաձև ոլորանում: Բարձր ծովի մակարդակից` 1680 մ: Ճորոխը, որ երկու ուժեղ շրջադարձով հոսում է ք-ի միջով, իր մեջ ընդունում է Չորաք և Ջույիռուհ փոքրիկ վտակները: Ք-ի մոտ, գետի ձախ ափին հս–հր ուղղությամբ աղեղի ձևով ձգվում է մի բլրաշար՝ երկու ծայրերին բարձրացող գագաթներով, բաց ու հարթավայրային է միայն հր-հայաց կողմը, որտեղով անցնում է Տրապիզոն—Էրզրում կարևոր նշանակություն ունեցող խճուղին: Բ-ի տները թաղված են այգիների ու ծառաստանների մեջ, մեծ մասամբ հողաշեն են, միհարկանի և ունեն խղճուկ տեսք, շատ են ավերված ու լքված շենքե րը: Ք-ից հր ձգվող հարթավայրը բարեբեր է, արգավանդ, այգիները տարածվում են հիմնականում Ճորոխի աջ ափի երկայնքով: Բ-ի բերդը, որ հայտնի է եղել շատ հին ժամանակներից, գտնվում է հենց այստեղ, Ճորոխի սուր ծունկ կազմող ոլորանի մոտ, մի անմատչելի բարձունքի վրա: Ք-ում կան հինգ քարաշեն կամուրջներ, որոնցից երեքը Ճորոխի վրա. դրանցից հատկապես ամուր ու գեղեցիկ են երկուսը:

Բ-ի բնակչության և ազգային կազմի մասին եղած թվական տվյալները մեծ մասամբ անստույգ են և հակասական: 1800–1830-ական թթ ու ներ 14000 բնակիչ, որից 10000-ը՝ հայեր, 1830-1850–ական թթ՝ 13000, որից 8000 հայեր, 1870-ական թթ՝ 8862 բնակիչ, որից 1823-ը՝ հայեր, 1909-ին՝ հայերը 2400 շունչ էին (400 տ), 1912-ին ք ու ներ 500 տ, որից 360-ը հայկական: Արխիվային տվյալներով 1914-ին Բ-ում կար հայկական 450 տնտեսություն 2500 բնակիչներով, ևն: Հայերից բացի ք-ում ապրում էին թուրքեր և փոքր թվով հույեր, որոնք մեղավորված էին առանձին թաղերում: Հայկական թաղերն էին՝ Անթիքեչե, Կալեր, Ղազիդա , Ղազիզադե: Բ-ի թուրքերը մեծ մասամբ հայ-վրացական ծագում ունեն և աչքի են ընկնում կոպիտ բարքերով ու խիստ թշնամական են հատկապես հայերի նկատմամբ: Մինչն 1915 թ Բ-ում կար հինգ հայկական գործող եկեղեցի` ս Աստվածածին, ս Աստվածամայր, ս Հրեշտակապետ, ս Նշան, ս Օհան, որոնցից մեկը կառուցված է 1266-ին, հունական երկու եկեղեցի, բազմաթիվ ուխտատեղիներ ու սրբավայրեր, հինգ մզկիթ, չորս հայկական գերեզմանոց (14-րդ և հետագա դդ): Մուսուլմանական մզկիթ ներից նշանավորը Ուլու ջամին է, որը նախկինում հայկական եկեղեցի է եղել: Ք միջին դդ երկար ժամանակ եղել է հայոց եպիսկոպոսի նստավայրը: Ք-ի հնագույն դարպասը կոչվում էր Չինումաչին, որի համար բերդը թուրքերը անվանում էին Չինումաչին կալասի: Պ ահպանվել և մեզ են հասել 13—17-րդ դդ Բ–ում գրված հայերեն մի քանի ձեռագրեր: 1914 թ նախօրյակին Բ-ում գործում էին Մեսրոպյան և Հռիփսիմյան տղաների ու աղջիկների հայկական և մեկ հունական վարժարանները: Հայկական դպրոցների աշակերտների թիվը 420 էր, իսկ ուսուցիչներ րինը՝ 14: Հայերը հիմնականում զբաղվում կին երկրագործությամբ, անասնապահությամբ, առևտրով, արհեստագոր ծությամբ, հատկապես ոսկերչությամբ, երկաթագործությամբ, հայտնի էին Բ-ի հայկական գորգերը և մետաքսյա կտորեղենը, մշակվող հացահատիկը: Բաբերդցի տղամարդկանց մի մասն էլ պարա պում էր չարվադարությամբ: Այստեղ վերամշակում էին Տրապիզոնից ստացվող ծխախոտը: 20-րդ դ սկզբն երին Բ-ում հաշվվում էին ավելի քան 500 խանութ ու կրպակ, բազմաթիվ իջևանատներ, ջրաղացներ, ձիթհանքեր, կաշի, օճառ, մոմ արտադրող արհեստանոցներ ևն: Բ-ում 20-րդ դ սկզբներին՝ մայիս-հունիս ամիս ներին մշտապես կազմակերպվում էին տոնավաճառներ, որոնք տևում էին երկու շաբաթ, դրանց մասնակցում էին տեղի և շրջակայքի առևտրականներն ու արհեստավորները: Ք-ից 15 կմ հր-արլ կան բուժիչ հանքային ջրերի աղբյուրներ:

Բ-ի մասին առաջին տեղեկությունները հաղորդում է 5-րդ դ հայ պատմիչ Մովսես Խորենացին, հետագայում ևս նրա մասին հաճախ են խոսում հայ, արաբ, վրացի և հույն հեղինակները: Ք-ում նշմարվող կիկլոպյան շինությունների մնացորդները վկայում են նրա շատ հին բնակավայր լինելու մասին: 3-րդ դ (մ.թ.ա.) Բ հայտնի է եղել իբրև նշանավոր բք: Հայոց Արշակունի թագավորական դինաստիայի ժամանակ (1—5-րդ դդ) այն պատկանում էր Բագրատունի նախարարական տոհմին, 387 թ Հայաստանի բաժանման ժամանակ Բ մտցվեց Արլ Հռոմեական կայսրության (395 թ-ից՝ Բյուզանդական կայսրության) մեջ, 6-րդ դ Հուստինիանոս I կայսրը Բ-ի բերդը ամրացրեց նոր կառուցումնե րով, 1071 թ Բ գրավեցին և ավերեցին թուրք-սելջուկները, 13—14-րդ դդ Բ անցավ Իկոնիայի սուլթանությանը, 14—15 րդ դդ այստեղ տիրում էին Ջելաիթյան և աղկոյունլու մուսուլմանական ցեղերը: 1271-ին Բ-ով է անցել վենետիկցի ճանապարհորդ Մարկո Պոլոն: 1514 թ Բ գրավելին թուրքերը և սուլթան Մահմեդ III-ի ժամանակ՝ 1544 թ նորոգեցին բերդը: 1829 թ հուլիսի 7-ին, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ռուսական զորքերը պայթեցրին ու գրոհով գրավեցին բերդը, որը մեծապես տուժեց նաև բռնկված մեծ հրդեհից ու դադարեց որպես այդպիսին գոյություն ունենալուց: 1829 թ Ադրիանապոլսի պայմանագրով Բ ետ վերադարձվեց թուրքերին: Այդ ժամանակ Բ-ից և նրա շրջակայքի հայկական գ–երից 1000 հայ ընտանիք գաղթեց Արլ Հայաստան և բնակություն հաստատեց հիմնականում Ախալցխայի շրջ-ում: Հայերի վիճակը հատկապես ծանրացավ 1877—1878 թթ ոուս-թուրքական պատերազմից և Բեռլինի կոնգրեսից (1878) հետո: 1895 թ միայն սեպտեմբերի 30-ին թուրքերի ու լազերի ձեռքով Բ–ում ս պանվեցին 1400 հայեր, շատերն էլ բռնու թյամբ մահմեդականացվեցին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1915 թ հուլիսի 15-ին ռուսական զորքերը նորից գրավեցին ք, բայց 1918 թ նորից վերադարձրին թուրքերին: Հենց այդ տարիներին էլ Բ-ի հայերը, որ այն ժամանակ շուրջ 10000 շունչ էին, զոհ դարձան Մեծ եղեռնին կամ ցիրուցան եղան տարբեր երկրներ: Անունը ոմանք կապում են հայերեն բերդ բառի հետ և ստուգա բանում իբրև «բերդատակ» ոմանք էլ խեթական արձանագրություններում հիշատակվող Պա ամրոցը նույնացնում են Բ-ի հետ: Անընդունելի պետք է համարել Սմ բատավանի նույնացումը Բ-ի հետ: Այստեղ է ծնվել գրականագետ, մանկավարժ Մ. Վ. Մատենճյանը (1880—1920):

Բաբերդ, Баберд, Baberd, Բայբերդ, Բայբուրդ, Բայբուրթ, Բայբուրտ, Պայպուրթ, Պայպուրտ — Գավառ Արմ Հայաստանում, Էրզրումի նահ-ում, վերջինիս հս-արմ մասում, Ճորոխ գետի վերին հոսանքի շրջ-ում: Հս-ից սահմանակից է Խաղտյաց լ-ներին, արմ-ից` Տրապիզոնի նահ-ին, հր-ից` Էրզրումի, արլ-ից՝ Սպերի գավ-ներին, կենտրոնը՝ Բաբերդ ք: Կազմվել է 1882-ին Բ-ի գվռկ–ի և հարակից շրջ-ների միացմամբ Գազ-ի կլիման խիստ է, երկարատև ձմեռներով, ունի արգավանդ հողատարածություններ և ընդարձակ անտառներ, ջուրն առատ է: Գավ–ի տարածքը ոռոգվում է Ճորոխ գետով և նրա մի քանի վտակներով, Ճորոխը այստեղ նույնիսկ լաստարկելի է: Տարբեր աղբյուրների տվյալներով Բ գավ 1880 թ ուներ 141 գ՝ 18710 հայ, թուրք և հույն բնակիչներով: Հայերի թիվը հասնում էր 4472 մարդու, 1898-ին գավ-ի գ-երի թիվը ցույց է տրվում 180, հայաբնակը` 29, 65000 խառը բնակչությամբ,որից հայեր՝ 13000: Վ. Քինեի տվյալներով 1900 թ Բ գավ ուներ 186 գ, 58313 բնաակիչներով (27 գ հայաբնակ էին): Հայերի ընդհանուր թիվը 1915-ի նախօրյակին կազմում էր 17000—19000 շունչ, որոնց մեծ մասը զոհվեց 1915 թ Մեծ եղեռնի ժամանակ: Պատերազմի նախօրեին գավ-ում գործում էին հայկական 2 վանք և 30 եկեղեցի: Գավ հայտնի էր անասնապահությամբ և երկրագործությամբ մշակում էին լավորակ հացահատիկ: